Բյուրեղյան արցունքներ ունեցող Սաթենիկը հյուրընկալվել է «Жить Здорово» հաղորդմանը

«Ֆենոմեն, հիվանդություն, թե՞ ․․․». այս խորագրով գրառում է արել ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը:

«Վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած երևույթը քննարկումների առիթ հանդիսացավ և իհարկե մասնագիտական կարծիքների բախման հետարքիքր թեմա առաջացրեց: Հետաքրքրությունը հասավ մինչև ռուսական առաջին ալիքի, Ելենա Մալիշևայի «Жить Здорово» հաղորդաշար: Պատրաստվեց հատուկ հաղորդում՝ հետազոտություններով, հատուկ փորձաքննությամբ: Հայաստանից, որպես էքսպերտ մասնագետ հրավիրվեց Շենգավիթ ԲԿ-ի Տեսողության լազերային կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ խորհրդատու ակնաբուժության գծով, ՀՀ ԱՆ առողջապահության ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Շենգավիթ ԲԿ-ի բ.գ.դ., պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը: Նկարահանումների մի մասը իրականացվեց ՀՀ-ում՝ «Շենգավիթ» ԲԿ-ում:

Իրապես այն, ինչ կատարվում է 22-ամյա Սաթենիկի հետ, անհավատալի է և բացառիկ: Աղջկա աչքերից բյուրեղներ են թափվում: Պատճառը պարզելու համար ՀՀ-ում Սաթենիկը հետազոտվեց Արտաշես Զիլֆյանի մոտ, իսկ մասնագիտական փորձաքննությունն իրականացվեց ՌԴ-ում: Արդյո՞ք Սաթենիկի մոտ իրական բյուրեղներ են, բնության կամ բժշկության մեջ անհայտ, նոր հիվանդություն:

Այս ամենի մասին կիմանանք վաղը` առավոտյան ժամը 9:00 -ին, «Жить Здорово» հաղորդման շրջանակներում, որտեղ նաև հյուրընկալվել է մեր մասնագետը՝ Արտաշես Զիլֆյանը: Սպասենք եթերին։ Շնորհակալ ենք ռուսական առաջին ալիքին հրավերի և մեզ վստահելու համար »,- գրել է նա:

 

 

Աղբյուրը՝ shantnews.am

Այս թեմայով
am