Մոլեգնող Թուրքմենստան. Մի քյալլի պատմություն

Ամենայն հավանականությամբ, մոտենում է վարչապետի իմաստությունների հաջորդ ֆլեշմոբի անհրաժեշտությունը, և Երևանի ու մյուս քաղաքների փողոցները կզարդարվեն` Նիկոլ Փաշինյան. «Քյալլայի տրադիացիան շատ կարևոր տրադիցիա ա» հրությամբ պաստառները։ Ի դեպ, մեջբերումը բառացի է։

Բնականաբար, մեկ աղբյուրից գնման եղանակով բյուջեից գումարներ կհատկացվեն և հայ մեծահարուստներն իրենց գործարանների պատին կշտապեն փակցնել «Արմենբաշու» հերթական հանճարեղությունը։

Պաշտոնաթող նախագահ Քոչարյանի լուսանկարը առյուծի ֆոնին Նիկոլի թերթը, լևոնական թևը և պսևդոիրավապաշտպան համայնքը տասը տարի պահեցին շրջանառության մեջ՝ նրան մեղադրելով դինոզավրերի ոչնչացումից մինչև Հոլոքոստ բոլոր մեղքերում։ Հիմա, երբ գործող վարչապետն իրեն ինքնամոռաց տվել է կովի գլխի կտրատմանը և հպարտությամբ ճշտում է, թե արդյո՞ք իր մանկահասակ դուստրը հասցնում է նկարել, ձայն-ձուն չկա։ «Դուխով» վարչապետը «դուխով» լյումպենի առաջ մանր-մանր կտրատում է կովի գլուխը՝ դրա մեջ դնելով տրադիացիա։

Այստեղ կա ընդամենը մեկ տրադիցիա, մեկ նոր ձևավորվող տրադիցիա՝ պետական ինստիտուտների և պետականության գռեհիկ արժեզրկում։ Գուցե սա՞ է նպատակը։

Բոլոր տեսանկյուններից կատարվածը գռեհիկ էր՝ որպես վարչապետի պահվածք, որպես կենդանիների հանդեպ բռնություն, որպես խոհարարություն, որպես մեդիա-էսթետիկա, որպես մանկավարժություն։ Հուսանք՝ Շուշանի դասղեկը հաջորդ օրերին կբացատրի, որ դա գռեհիկ էր, կարող է նույնիսկ ծնող կանչել ու բացատրել, որ փոքր երեխային չի կարելի թույլ տալ նման հակամարդկային, հակահիգիենիկ տեսարաններ նկարել. երեխայի հոգեբանությունը դրանից խեղվում է։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով
am