‹‹ԿԳՄՍ նախարարը բողոքի ակցիա անողներին անդաստիարակ է ասում, մինչդեռ նա հենց բողոքի ակցիաների միջոցով է հասել այդ պաշտոնին››. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչներ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

‹‹Մենք բոլորս տեսել ենք՝ ինչ մակարդակի է իջել Արայիկ Հարությունյանը, և ինչ պատասխաններ է տվել մեզ: Մեր մակարդակը բարձր է, և մենք չենք իջնի այդ դաշտ: Մենք հենց բարձր մակարդակի դաստիարակաության համար ենք պայքարում, որ ապագայում մեր կրթությունն այնպիսի մակարդակում լինի, որ ԿԳՄՍ նախարարը բողոքի ակցիա անողներին չասի անդաստիարակ: Ու դա ասում է մարդ, ով պայքարի ցույցերի, բողոքի ակցիաների, ճանապարհներ փակելու միջոցով է հասել այդ պաշտոնին:

Պարոն Հարությունյանն ինչքան շատ է հարցազրույցներ տալիս, այնքան ավելանում է նրա հրաժարականը պահանջող մարդկանց ցանկը››,- ասացին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները:

Նրանք նշեցին, որ բողոքի ակցիան այսօր էլ է շարունակվելու:

Այս թեմայով
am