‹‹Արսեն Թորոսյանն հավանաբար զբաղված է եղել››. Արթուր Վանեցյանը Արսեն Թորոսյանի գործկոմի վերջին նիստին չմասնակցելու մասին

Աբրահամ Խաշմանյանին մարզիչ նշանակելու մասին ՀՖՖ պաշտոնական կայքը հայտարարեց երեկ՝ նոյեմբերի 6-ին։ Դրանից հետո Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հանդիսանում է ՀՖՖ գործկոմի անդամ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ չի Վանեցյանն իրավունք չուներ գլխավոր մարզիչ նշանակելու:

Այս հարցին Արթուր Վանեցյանն անդրադարձավ լրագրողների հետ զրույցում:

‹‹Աղմուկը, որը բարձրացավ ընդհանրապես տեղին չէր: Ըստ այժմ գործող ՀՖՖ կանոնակարգի, հավաքականի գլխավոր մարզչին նշանակում է ՀՖՖ գործկոմը, իսկ, ահա, հունիսին ընդունված կանոնադրության համաձայն` մարզիչներին նշանակում է ՀՖՖ նախագահը։ Ինձ պարզապես չէին տեղեկացրել, որ կանոնադրությունը դեռ իրավական ուժ չի ստացել››,- ասաց Արթուր Վանեցյանը:

Արսեն Թորոսյանը վերջին նիստին էլ չի մասնակցել, պատճառի մասին խոսելիս պարոն Վանեցյանն ասաց, որ հավանաբար զբաղված է եղել:

Այս թեմայով
am