Առգրավվել է 400 կգ կոկաին. այս թիվը ռեկորդային է

Ճապոնիայում առգրավվել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 400 կիլոգրամ, 73 մլն դոլար արժողությամբ, Կոբե քաղաքի նավահանգստում, տեղեկացնում է AFP-ն։

Պաշտոնյաները հայտարարել են, որ չեն կարող լրացուցիչ մանրամասներ ներկայացնել, որովհետեւ հետաքննությունը շարունակվում է։

Խմբաքանակը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր օգոստոսին, երբ իշխանություններն առգրավել էին 177 կիլոգրամ կոկաին Աիթի պրեֆեկտուրայի մեկ այլ նավահանգստում։

Թմրանյութերի վաճառքը Ճապոնիայում կազմակերպված հանցավորության հմնական հենարանն է, ներառյալ տխրահռչակ յակուձուն։

Այս թեմայով
am