Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամների մամուլի ասուլիսը` ուղիղ

Տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամներ Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն անդրադառնում են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության շուրջ վերջին զարգացումներին։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը: Նրանք միջնորդել էին գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։ Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը երեկ նշել էր, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։

Նշենք, որ երեկ դատարանը մերժեց գրավի միջնորդությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս թեմայով
am