Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել շահագործող ընկերության նախկին տնօրենը

2019թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության  և այն
շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման
վերաբերյալ իրականացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքում
վարչության դատախազի կողմից որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի
205-րդ հոդվածի 2-րդ մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով
քրեական գործ հարուցելու և այն նախաքննություն կատարելու համար ՊԵԿ
քննչական վարչություն ուղարկելու մասին:

Իրականացված ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել էր, որ «Հայաստանի
ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (ՀԱՕԿ)-ը
2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով ճոպանուղին հավատարմագրային
կառավարման է հանձնել «Լ...» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Վերջինիս կողմից 2008-2016թթ-ին հարկային մարմին ներկայացված շահութահարկի
հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին
գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն հաշվարկվել
ծառայությունների մատուցումից ստացված հասույթները` 1.985.273.178 ՀՀ դրամի
չափով, հարկվող օբյեկտները /շահույթ/ պակաս է ցույց տրվել 397.054.636 ՀՀ
դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը  կազմում է
79.410.927 ՀՀ դրամ: Իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ,
23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև պետական բյուջե
վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք նույն
ժամանակահատվածի համար կազմել են 397.054.636 ՀՀ դրամ: Արդյունքում` «Լ...»
ՍՊԸ կողմից հարկերը չվճարելու պատճառով պետությանը պատճառվել է ընդհանուր
476.465.563 ՀՀ դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղվածհանցագործությունների գործերով վարչության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել 2008թ-ի դեկտեմբերից մինչև 2017թ. սեպտեմբեր «Լ...>> ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած Ա.Պ.-ին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վերջինս առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին` հաճախորդների կողմից
վճարված գումարների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել,
կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում` խեղաթյուրելով ֆիսկալային
հաշվետվությունների տվյալները: Արդյունքում` ընկերության կողմից
2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի և ավելացված արժեքի
հարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և չեն հաշվարկվել
ծառայությունների մատուցումից իրացման ծավալները: Եվ իրացման շրջանառության
վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած 2008-2016թթ. ԱԱՀ-ի և շահութահարկի
հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու արդյունքում ընկերությունը
խուսափել է պետական բյուջե վճարել առանձապես խոշոր չափերով՝ 476.465.563 
դրամի չափով ԱԱՀ և շահութահարկ:

  Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, չարաշահելով «Հայաստանի ազգայինօլիմպիական կոմիտե»-ի պատասխանատու անձանց վստահությունը, դիտավորությամբվերջինիս, որը հանդիսանում է  «Լ...» ՍՊԸ 50 տոկոս մասնակիցը, պատճառել էառանձնապես խոշոր չափի վնաս: Մասնավորապես՝ թաքցնելով հասույթի իրականչափերը՝ «Լ...» ՍՊԸ-ի կողմից պակաս շահաբաժին է փոխանցվել «Հայաստանիազգային օլիմպիական կոմիտե»-ին՝ վստահությունը չարաշահելու եղանակովվերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի` 79.410.927 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ա.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

Այս թեմայով
am