Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին

Հենրիխ Մխիթարյանը, որը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել վնասվածքից, խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի վերջին, հաղորդում է RomaNews պարբերականը:

Սա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի ավագը չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական փուլի եզրափակիչ՝ Հայաստան- Հունաստան և Իտալիա-Հայաստան հանդիպումներին, որոնք կկայանան՝ համապատասխանաբար նոյեմբերի 15-ին և 18-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում: Սակայն Մխիթարյանի վերականգման պրոցեսը չի ընթացել ըստ կանխատեսվածի:

Այս թեմայով
am