Պարոն Վանեցյանը պետք է այդ և այլ հարցերի պատասխանները տա. «Իմ քայլի» պատգամավոր

«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսքան պրոֆեսիոնալ ուժայիններ միանգամից ազատվեցին աշխատանքից` Վանեցյան, Հայրապետով, Օսիպյան, Հովհաննես Քոչարյան, և կարևոր կառույցներում տևական ժամանակ է՝ ԺՊ-ներն են ղեկավարում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։

«Այսքան» եզրույթը փոքր-ինչ հարաբերական է, մարդիկ նշանակվում ու ազատվում են պաշտոններից` որոշակի հանգամանքներից ելնելով, որոշակի պահանջներ չբավարարելիս, որոշակի խնդիրներ չլուծելու պարագայում։ Այդ պաշտոնները հայեցողական են, և, իհարկե, նշանակող պաշտոնյան խնդիրներ է դնում նրանց առաջ և սպասում դրանց լուծմանը»:

Ի՞նչ պատճառներ կարող են լինել երկրում, որ այդպես «փաթեթով» ազատվեն նրանցից։ «Եկեք կոնկրետ անդրադառնամ պարոն Օսիպյանի աշխատանքին․ որքանով այն տեսանելի էր, մենք տեսնում էինք այն բացերը, որոնք կային ոստիկանությունում, և որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ ունեինք ակնկալիքներ ոստիկանությունից և մնացյալ ուժային կառույցներից՝ այդ բացերի վերացում»:

Իսկ ինչո՞ւ մինչ հրաժարականները չէիք բարձրաձայնում «բացերի» մասին, և ինչո՞ւ այդ մարդիկ ոչ թե հեռացվեցին, այլ սեփական դիմումներով գնացին։ «Խմբակցության նիստերի ժամանակ մենք տարբեր քննարկումներ էինք ունենում, կուսակցական նիստերի ժամանակ որոշ հարցեր բարձրացվում էին. նման կառույցներն ունեն գործունեության իրենց տրամաբանությունը, և ամեն ինչ չէ, որ կարող է լինել բացարձակ հրապարակային»:

ԱԱԾ տնօրենի «կանգ առ»-ն արդյոք լուրջ ահազանգ չէ՞ր թիմին, այդ թվում` Հրայր Թովմասյանի նկատմամբ հարձակումների առումով։ «Կարծում եմ, որ պարոն Վանեցյանը՝ ինքը, պետք է այդ և այլ հարցերի պատասխանները տա, մենք ևս սպասում ենք»,- ասաց Բոշյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am