ՀՀ քաղաքացուն ձերբակալել են Մոսկվա-Կալինինգրադ չվերթի ինքնաթիռում

Կալինինգրադի օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են Մոսկվա-Կալինինգրադ չվերթի ուղեւորներից մեկին, որն օդանավում էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել: «ՀՀ քաղաքացին օդանավում էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել»,- հաղորդում է Ren TV-ն:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալված ՀՀ քաղաքացին բնակվում է Սոչիում:

Նրան տեղափոխել են հերթապահ մաս, որտեղ վարչական արձանագրություն է կազմվել ՌԴ ՎԻՎՕ 11.17 հոդվածի 6-րդ մասով (Քաղաքացիների կողմից երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտում վարքագծի կանոնների խախտում): Հոդվածը նախատեսում է տուգանք կամ վարչական կալանք մինչեւ 50 օր ժամկետով:

Այս թեմայով
am