Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները կգիշերեն նախարարության դիմաց

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներն այսօր նստացույց են իրականացնում նախարարության դիմաց: Ցուցարարները նշում են, որ ակցիան շարունակելու են ողջ գիշեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք այսօր ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը:

Երեկ էլ ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի ուսանողները  դասադուլ էին հայտարարել բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի պատճառով:

Այս թեմայով
am