Եթե գյուղը չունի մանկապարտեզ, իսկ գյուղապետն ունի ապարանքներ, ուրեմն այդտեղ մի բան այն չէ. Կոտայքի մարզպետ

«Եթե գյուղը չունի մանկապարտեզ, իսկ գյուղապետն ունիապարանքներ, ուրեմն այդտեղ մի բան այն չէ»,- այսօր՝ նոյեմբերի 7-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետՌոմանոս Պետրոսյանը:

Նա նշեց, որ իրենց համար առաջնահերթությունների ցանկում էմանկապարտեզների և մշակույթի տների առկայությունը Կոտայքիմարզի բոլոր համայնքներում:

«Այս պահին սուբվենցիոն ծրագրերով 2 համայնքում10 մանկապարտեզ է կառուցվում»,- ասացմարզպետը:

Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետոԲՀԿ-ի հետ հարաբերությունների լարվածությանը, մարզպետըխնդրեց հարաբերությունները չանձնավորել: Ավելին, ասաց, որարդեն 1.5 տարի է` Գագիկ Ծառուկյանը որևէ կերպ չի փորձելմիջամտել պետական կառավարմանը Կոտայքի մարզում:

«Դրանք պետք է դիտարկել բացառապեսքաղաքական հարթության մեջ, քանի որկառավարման մշակույթների, քաղաքականընկալումների, երկրի զարգացման գործում ունեցածտարբեր տեսակետների բախումներ են եղել, անձական խնդիրներ չեն եղել»,- ընդգծեց նա:

Այս թեմայով
am