Արա Բաբլոյանի վրա քրեական գործ բացելը անընդունելի. Վազգեն Մանուկյան

Պարոն Մանուկյանն իր խոսքում Հանրային խորհրդի անդամներին դիմադրելու կոչ արեց. չհասկացա, պարոն Մանուկյան, դուք ոնց որ նոր հեղափոխություն ե՞ք առաջարկում: Այս մասին Հանրային խորհրդի նիստում Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հարցրեց Վազգեն Մանուկյանին, երբ քննարկվում էր խորհրդի անհրաժեշտության հարցը:

«Հանրային խորհուրդը նույն կերպ նախորդ ժամանակ էլ դիմադրում էր, շատ անգամ դա չէր երևում մամուլով, քանի որ հանդիպումներով էինք այդ դիմադրությունը ցուցադրում, բայց երբ տեսնում ես, որ երևույթը ընդունելի չէ, պետք է դիմադրես:  Ինձ համար, օրինակ, Արա Բաբլոյանի վրա քրեական գործ բացելն ընդունելի չէ, իմ ոչ մի տեղում դա չի տեղավորվում»,-ասաց նա:

Անահիտ Բախշյանը նկատեց, որ Վազգեն Մանուկյանի համար Ռոբերտ Քոչարյանի դեմ էլ քրեական գործն ընդունելի չէ, իսկ Վազգեն Մանուկյանը նշեց, որ այդ հարցը կարող են հետո քննարկել: «Նոր իշխանությունը պետք է իմանա, թե ինչ կարելի է անել և ինչի դեմ է հասարակությունը դիմադրում»,-հավելեց ՀԽ նախագահը:

Հիշեցնենք, որ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի դահլիճում տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստը: Օրակարգում ներառված էր երկու հարց` Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը և Արցախի հարցում ինչն է ենթակա քննարկման և ինչը՝ ոչ:

Այս թեմայով
am