Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահին

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին Պեկինում հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի  ներուժը  և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

«Հուավեյ»-ի փոխնախագահն անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին, այդ թվում` սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական առաջխաղացման, բարձր տեխնոլոգիական ոլորտի և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները, այդ թվում` հետազոտությունների ու մշակումների ոլորտում:

Այս թեմայով
am