Հայ-իտալական Ceramisia գործարանի բացմանը ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը. ՈՒՂԻՂ

Ceramisia գործարանի հիմնումը Մուլտի Գրուպ կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդյումային ծրագրի շրջանակներում է իրականացվել: Նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո և շարունակական բնույթ է կրելու: Ստեղծվելու է 500-ից 1000 աշխատատեղ: Italian Stoneware հոլդինգն ամբողջ աշխարհում զբաղվում է հյուրանոցային բիզնեսով և նոր շենքերի կառուցմանբ: Կերամիկական սեղանի սպասքի նույնանուն մի քանի գործարաննեը հանդիսանում են հոլդինգի զարդը: Ceramisia-ի առանձնահատկությունը Կավը, որով պատրաստվում է սպասքը, առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, որի շնորհիվ այն անվանվում է stoneware- քարային կավ, որն էկոլոգիապես մաքուր է, կարելի է օգտագործել միկրոալիքային վառարանում և լվանալ ամաններ լվացող սարքում, ինչի համար էլ գրավում է բարձր պահանջներ ունեցող սպառողի ուշադրությունը: Հանդիսանալով էկոլոգիապեսմաքուր, ամուր, որակյալ և Իտալական յուրահատուկ դիզայնով բրենդ:

Տասնյակ տարիների ընթացքում Ceramisia-ն հասցրել է հայտնվել աշխարհի տարբեր անկյուններում՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ասիական տարբեր երկրներ, շուտով արդեն Ռուսաստան և հարակից մյուս երկրներում: Ceramisia-ի նպատակը Ստեղծել բարձր որակ, նոր աշխատատեղեր, կատարելագործել տեղի մասնագետների մասնագիտական հմտությունները, հայտնվել աշխարհի բոլոր առևտրային տներում ՊԱՏՐԱՍՏՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ կարգախոսով: Չերամիզիա-Պատրաստված է Հայաստանում, Դիզայնը Իտալիայում

Այս թեմայով
am