Էրիկ Վարդանյանի հրաժեշտի խոսքերը երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը «Սոչիի» հետ պայմանագիր կնքելուց հետո սոցցանցի իր էջում դիմել է «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի երկրպագուներին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին կարիերայիս ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար:

Ձեր աջակցությունը շատ կարևոր է ինձ համար, թե՛ խաղադաշտում, և թե՛ խաղադաշտից դուրս։

Հաջողություն եմ մաղթում «Փյունիկին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում»,- գրել է Վարդանյանը:

 ;

Այս թեմայով
am