«Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի կրկնակի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել թուրքական «Գալաթասարայի» դեմ չորրորդ տուրի խաղում, հաղորդում է OptaJoe-ն։ Արքայական թիմը հաղթել է 6։0 հաշվով։

Ռոդրիգոն դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագ դուբլի հեղինակը։ Նա երկու գոլերը խփել է 6 րոպե 4 վայրկյանում։ Ռոդրիգոն դարձել է նաեւ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստը՝ 18 տարեկան, 301 օրական։

Հիշեցնենք, որ «Գալաթասարայի» դեմ խաղում Ռոդրիգոն խփել է 3 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում։

Այս թեմայով
am