Կենտրոնի թաղապետի պաշտոնակատար է նշանակվել Ալեն Սիմոնյանի աները

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մինչ այդ, Ձոնիկ Մարգարյանը զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ աշխատանքից ազատման դիմումը նոյեմբերի 1-ին ստորագրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետարանից նաև հաստատել են այն տեղեկությունը, որ Վիկտոր Մնացականյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել՝ նշելով. «Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ՝ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ԺՊ Ձոնիկ Մարգարյանն Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է:

Ձոնիկ Մարգարյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 2010 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստանալով երկու խիստ նկատողություն, ապա ենթարկվելով կարգապահական տույժի՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Այս թեմայով
am