‹‹Նրանց բերած արկղերը պատրաստվում եմ լցնել տասնյակ քրեական գործերով››. Արայիկ Հարությունյան

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

‹‹Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին: Դաշնակցությունն հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր, նախ պետք է հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, և երկրորդը փոխեր անձերին, որովհետև նրանք տապալել և շարունակում են տապալել դաշնակցությանը: Եվ նրանց այժմյան գործողությունները բացասական են ընդունվում հանրության կողմից: Նրանք բազմաթիվ անգամ տապալել են կրթության ոլորտի համակարգումը, այն արկղերը, որ նրանք բերել են, պատրաստվում եմ լցնել տասնյակ քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին և հետ ուղարկեմ իրենց:

Մեկ ու կես տարվա ընթացքում, ես անդրադարձ չեմ կատարել իմ նախորդի՝ Լևոն Մկրտչյանի գործունեության, կարծելով, որ դա որոշ չափով ավելորդ ժամանակ է ինձանից տանում, բայց ձեռնամուխ կլինեմ դրան:

Մեր նախարարությունը բնավ այլասեռություն չի քարոզում: Մենք պատրաստ են խոսել բոլոր նրանց հետ, ովքեր մեզ հարցեր ունեն, սակայն այս խմբերի կողմից հիմա չկա այդ պատրաստակամությունը, և դա իրենց գործն է››,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Այս թեմայով
am