Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում հրաժարական կտա

Բարեփոխումների ծավալը մեծ է ու կարող են լինել խմբեր, որոնք կարող են որոշ պահանջներ դնել: Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, պահանջները լսել, բացատրել: Սակայն, ինչպես ես երեկ հասկացա, ոչ բոլորն են պատրաստ նման քննարկումների, ուղղակի քաղաքական ակցիա են իրականացնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով երեկվանից մեկնարկած ակցիաների մասին:

Անդրադառնալով իր հրաժարականի պահանջին՝ Հարությունյանը նշեց, որ պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կտեսնի, որ իր լիազորությունները լավ չի կատարում. «Կոնկրետ չեմ կարող ասել, թե երբ այդպես կմտածեմ, սակայն այժմ ստեղծված իրավիճակն այդ դեպքերից չէ»:

Այս թեմայով
am