Սոնա Աղեկյանը թղթե ինքնաթիռներ է նետում դեպի Կառավարության շենք

Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նա թղթե ինքնաթիռներ է նետում դեպի Կառավարության շենք ու նշում, որ վարչապետն իրավունք չունի գնել նոր ինքնաթիռ, որովհետև օվկիանոսը հատում է տարին մեկ անգամ և կարող է հատել սովորական, էկոնոմ դասի ուղևորի նման։

«Ի՞նչ են արել, ի՞նչ փոփոխություն են արել ՀՀ քաղաքացու կյանքում, որ գողանում են կենսաթոշակառուի թոշակը, որպեսզի ինքնաթիռ գնեն։ Ի՞նչի համար, ո՞վ է տվել նրան այդ թույլտվությունը, նա իրավունք չունի սիրո ու թավշի անվան տակ գողանալու ու խաբելու, թալանելու մեր երկիրը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աղեկյանը։՚

Նրա խոսքով, նոր իշխանությունները մերժում են այն ամենն ինչ կապված է ճաշակի, ներդաշնակության, հայեցողության հետ։

«Մենք էլ մերժում ենք իրենց ու ասում կամ սթափվեք, աշխատեք այնպես ինչպես խոստացել էիք, կամ էլ կանգ առեք ու տեղը զիջեք հայրենասեր մարդկանց։

Այլևս խաբեություն թույլ չեն տալու, ինքնաթիռներն էլ ուղարկվեցին, հուսամ, որ վարչապետը կօգտագործի դրանք»,-ասաց ավագանու նախկին անդամը։

Այս թեմայով
am