‹‹Ես չեմ զարմանում դատավորի հերթական ապօրինի որոշման վրա››. Լևոն Քոչարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման վերաբերյալ որոշումը՝ մերժելով գրավի մասին վերջինիս պաշտպանների միջնորդությունը:

Նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց.

«Դատարանի որոշումն ինձ համար սպասելի էր: Այս դատավորից որևէ ակնկալիք չպետք է ունենալ արդարադատության մասով: Ես չեմ զարմանում նրա հերթական ապօրինի որոշման վրա»:

Խոսելով մարզերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ստորագրահավաքի վերաբերյալ՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ որքանով տեղյակ է ստորագրահավաքը բավականին ակտիվ է ընթանում:

Այս թեմայով
am