Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Բենք օֆ Չայնա»-ի նախագահին

Նոյմեբերի 6-ին Չինաստանի մայրաքաղաք ՊեկինումՀայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել էչինական «Բենք օֆ Չայնա» բանկի նախագահ ԼիուԼիանգին: «Բենք օֆ Չայնան» ակտիվների ծավալով չորրորդ ամենամեծ բանկն է աշխարհում:

 

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, այդ թվում` ենթակառուցվածքների, կրթության, փոքր ու միջին ձեռնարկությունների(ՓՄՁ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրման հնարավորությունները: Լիու Լիանգը, շեշտելով Հայաստանի աշխարհագրական գրավիչ դիրքը և բիզնեսի զարգացման համար առկա բարենպաստ միջավայրը` պատրաստակամություն է հայտնել խորացնել հետագա համագործակցությունը, այդ թվում` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Տիգրան Ավինյանը բանկի նախագահին հրավիրել է Հայաստան` հնարավոր համատեղ նախաձեռնությունները քննարկելու համար:

 

Հանդիպման ավարտին կողմերը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի և «Բենք օֆ Չայնա»-ի Կատարի մասնաճյուղի տնօրենի, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Դրա շրջանակներում կողմերըցանկություն են հայտնել ստեղծել մեխանիզմներ՝Հայաստանի և Չինաստանի ՓՄՁ-ների փոխադարձ ներդրումները և առևտուրը սպասարկելու համարձևավորել հարթակ՝ՓՄՁ-ների միջսահմանային համընկնումայինգ ործունեությունը խրախուսելու համար, ինչպես նաև համատեղ ուսումնասիրել համագործակցության և ծառայությունների նորմոդելներ՝ՓՄՁ-ների համագործակցությանն աջակցելու նպատակով:

Այս թեմայով
am