‹‹Փաշինյանն անձամբ է սկսել կեղեքել, թալանել, գողանալ Հայաստանի հանրապետության գողացված բյուջեից››. Սոնա Աղեկյան

‹‹Այլընտարանքային քաղաքապետարան›› հասարակական նախաձեռնության անդամները թղթե ինքնաթիռներով եկել են բողոքի ակցիա իրականացնելու Կառավարության շենքի դիմաց: Նրանք ասում են, որ Կառավարությանը նվիրում են 55 միլիոն դոլարանոց ինքնաթիռ, որով Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է կատարել իր ճամփորդությունները:

‹‹Այսօր մեր բողոքի ակցիայի թեման է բյուջեից մսխումները: Առանց այդ էլ մենք գիտենք, որ բյուջեն ունի ահռելի արտաքին պարտք. թալանված է, կեղեքված է: Փաշինյանը եկել է և ոչ միայն վերջ չի դրել այս թալանին, այլ ինքն անձամբ է սկսել կեղեքել, թալանել, գողանալ Հայաստանի հանրապետության գողացված բյուջեից: Փաշինյաններն հիմա այն առանձնատանն են ապրում, որտեղ նախկինում ապրել էր Տիգրան Սարգսյանը, և այդ առանձնատունն հաստատ վերանորոգման կարիք չուներ, ինչո՞ւ են դրա համար գումար հատկացնում: ՀՀ-ի ղեկավարը կարող էր ապրել իր բնակարանում, եթե երկրում իրականում հեղափոխություն էր եղել,  ուրեմն մենք պետք է բյուջեիի գումարներն ուղղեինք ոչ թե պարոն Փաշինյանի կամ Արարատ Միրզոյանի ընտանիքների բարեկեցությունն ապահովելուն, այլ պետք է այդ գումարներն ուղղվեին երկրում տնտեսությունը զարգացնելուն, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը զարգացնելուն:

 Մեր նախարարները բացարձակ անգործ են, բոլոր ոլորտներում նրանք ձախողել են, այս դեպքում ինչու են պարգևավճարներ ստանում: Փաշինյանի թիմը ինչ եկել է այլասեռություն է ներմուծում, մենք դա մերժում ենք››,- ասաց ‹‹Այլընտարանքային քաղաքապետարան›› հասարակական նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:

Այս թեմայով
am