Դատարանը մերժեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթինստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակում է ՀՀերկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությանվերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Մարտի 1-ի գործով ամբաստանյալՌոբերտ Քոչարյանի փաատաբանները միջնորդել էին գրավիկիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալինկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելովդրա ողջամիտ չափը։

Նշենք նաև, որ այսօրվա նիստին մասնակցում էր նաև ՎարդգեսԳասպարին, որը պաստառներ էր բերել դատարան, ինչի համարկարգադրիչները նրան դուրս հանեցին դահլիճից։

 Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 12-ին, ժամը 13․00-ին։

Այս թեմայով
am