Էրդողանը և Թրամփը հաստատել են Վաշինգտոնում հանդիպման օրը

Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ժամանակ հաստատել են, որ նոյեմբերի 13-ին կհանդիպեն Վաշինգտոնում, նշված է թուրք առաջնորդի աշխատակազմի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ դեռևս չի որոշել՝ իր այցը ԱՄՆ նոյեմբերի 13-ին արդյոք կկայանա՞, ինքը որոշում կընդունի Թրամփի հետ հեռախոսային բանակցությունների արդյունքներով:

 

«Մեր նախագահը հեռախոսային բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Երկու առաջնորդները հաստատել են ԱՄՆ նախագահի հրավերով իրենց հանդիպումը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում: Կողմերը նաեւ քննարկել են երկկողմ հարաբերությունները  և տարածաշրջանային խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ն եւ Թուրքիան հայտարարել էին, որ համաձայնության են եկել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը 120 ժամով դադարեցնելու եւ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին 30 կիլոմետրանոց բուֆերային գոտուց քրդական կազմավորումների դուրս բերելու շուրջ, որը Անկարան մտադիր է ինքնուրույն վերահսկել: Հրադադարի ռեժիմի գործողության ժամկետը լրացել էր հոկտեմբերի 22-ին: Էրդողանն ավելի ուշ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների շրջանակում Թուրքիայի առջեւ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ չի կատարել, Անկարան պատրաստ չէ փոխզիջումների գնալ:

Այս թեմայով
am