‹‹Արայիկ Հարությունյանն իրեն տապալել է որպես նախարար, ուստի պետք է հրաժարական տա ու տուն գնա››. Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

‹‹Մենք հավաքվել ենք Արայիկ Հարությունյանին ճանապարհելու տուն: Մեր օրակարգում մի կետ է՝ Արայիկ Հարությունյանը պետք է գնա տուն: Նա տապալել է իրեն որպես նախարար: ՀՀ-ում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը պետք է գործի հայկական տրամաբանությամբ: Արայիկ Հարությունյանն այդ գործընթացում իրեն չի արդարացրել, ուրեմն պետք է փոխվի, պետք է գա նոր նախարար, և այդ նոր նախարարը պետք է լինի հայակենտրոն, հայամետ:

Մեր նախաձեռնությունը սկսվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԿԳՄՍ-ն ֆինանսավորել է ‹‹Մել›› ֆիլմի համար, ու այդ ֆիլմի ռեժիսորն ասել է, որ այդ ֆիլմը նկարվում է Մելի սեռափոխման մասին: Մենք որպես այս երկրի քաղաքացիներ պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Փառք Աստծո մեր մեջ հերոսներ շատ են, ծանրորդներ շատ են, նրանց մասին կարելի էր միանշանակ շատ լավ ֆիլմեր նկարել ու դրանցով ուղերձ հղել երիտասարդությանը››,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Այս թեմայով
am