Մաքսատուրքից ազատման արտոնություն և նոր աշխատատեղեր

Կառավարությունը հերթական նիստի ընթացքում բավարարեց «ՆորՓրոջեքթս» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը՝ գերակաոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակումմաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խանութների համարնախատեսված կահույքի արտադրության համար, որնիրականացվելու է Երևանում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 113 մլնդրամի հումքի ներմուծում: Ներկայում ընկերությունն ունի 48 աշխատող՝ 161 հազար դրամ միջին աշխատավարձով, ծրագրիընդլայնաման արդյունքում կստեղծվի 30 նոր աշխատատեղ՝ 210 հազար դրամ միջին աշխատավարձով:

Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 88.6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազումը կազմելու է 1 մլն81 հազար դրամ։

Այս թեմայով
am