Վրաստանի ԿԳ նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին հեռացել է՝ իր դիմումի համաձայն։

Բատիաշվիլին նախարարի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականին:

Թե ով կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը, դեռևս անհայտ է:

Այս թեմայով
am