‹‹Արայիկ Հարությունյանը հակահայկական, հակաժողովրդական քայլեր է անում››. Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Կառավարության շենքի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները: Ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

‹‹Մեզ համար կարևոր է մեր ազգայինը, մեր երկրի եսը, մեր արդարությունը: Մենք պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառը նրա հակահայկական, հակաժողովրդական քայլերն են: Սատանայության քարոզը մեր ազգին սազական չի:

Մենք պատերազմական երկիր ենք, և եթե մեր ազգայինը մեր երկրի ներսում սպանենք, ուրեմն հաստատ մեր երկիրը կկործանվի: Մենք չենք ուզում այնպիսի նախարար ունենալ, որ և-և, կամ-կամ դնի, մեզ պետք չէ այդպիսի ազատություն: Մեր ազգային արժեքները մենք պետք է պահպանենք: Ոչ ոք իրավունք չունի մեզ թելադրի կամ ընտրելու առաջ կանգնեցնի››,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Այս թեմայով
am