«Իմ քայլը» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից. քննարկվել է նաև Արցախի և Վիտալի Բալասանյանի հարցը

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ չի շրջանցվել նաև արցախյան հակամարտության հարցը, և պատգամավորները հետաքրքրվել են նաև Հայաստան-Արցախ հարաբերություններով, սահմանային իրավիճակով:

Պատգամավորների մտահոգությունը կապված է եղել նաև Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետը շտապել է հանգստացնել իմքայլականներին՝ ասելով, թե անհանգստանալու ոչ մի բան չկա, Հայաստանի և Արցախի միջև լարվածություն չկա, և սահմանում ևս հանգիստ իրավիճակ է:

Իսկ, ահա անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին, Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ոչ մի կերպ չեն խառնվելու, և որոշողը լինելու է միայն Արցախի ժողովուրդը»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am