Անհեթեթություն է. Արթուր Վանեցյանը՝ Վարուժան Ավետիսյանի հայտարարության մասին, թե Վանեցյանը շատ բան գիտի Յուրի Տեփանոսյանի գործի մասին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն անհեթեթություն է։ Այս մասին News.am -ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտի սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։ 

Վանեցյանը հերքել է նաև այն հայտարարությունը, թե ինքը ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ կապվել է Արայիկ Խանդոյանի հետ։

«Ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ ռադիոկապով կապվել է, եթե ցանկանում են իմանալ՝ ով է այդ մարդը, թող դիմեն Ազգային անվտանգության ծառայություն, եթե ԱԱԾ-ն կորոշի բացահայտել այդ մարդուն, թող բացահայտեն, ես իրենց ասած մայորը չեմ, սա հստակ եւ պաշտոնապես ասում եմ»։

Այս թեմայով
am