Հայաստանի պաշտպանության նախարարը Վրաստանում հանդիպել է իր պաշտոնակցի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ:

Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ:

Այս թեմայով
am