Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ձերբակալել է ալ Բաղդադիի կնոջը, քրոջը եւ փեսային

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացված պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի կնոջը, քրոջը եւ փեսային, հայտնում է NTV-ն:

«Մենք բռնել ենք թե՛ նրա կնոջը, թե՛ քրոջը, թե՛ փեսային: Ես այս մասին այսօր առաջին անգամ եմ ասում: Մենք նրանց բռնել ենք սիրիական տարածքում»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ «Ամերիկան լուրջ մեդիաարշավ է սկսել իր օգտին այն բանից հետո, երբ ալ Բաղդադին իրեն պայթեցրեց թունելում», իսկ Թուրքիան «չի բղավում նրա կնոջը բռնելու մասին»:

Թուրք առաջնորդը շեշտել է, որ իր երկիրը «կշարունակի վճռականորեն հակազդել ահաբեկչությանը եւ  հանրապետության ներկայիս հակաահաբեկչական միջոցառումներն արդյունավետ են ինչպես երբեք»:

Նոյեմբերի 5-ին Էրդողանը հայտնել էր ալ Բաղդադիի քրոջ ձերբակալության մասին: Նա թուրքական միգրացիոն կենտրոնում է մինչեւ դատարանի որոշումը:

Այս թեմայով
am