Ատամնաբույժի դաժան և անմարդկային վերաբերմունքը հիվանդ երեխայի նկատմամբ հայտնվել է համացանցում

Ղազախստանի սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդ ատամնաբույժը կոպիտ վերաբերմունք ցուցաբերում մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխայի նկատմամբ:

Երեխան լաց է լինում, իսկ բժիշկը նրան հանգստացնելու փոխարեն ֆիզիկական ուժ է գործադրում: Նախ` բռնի ուժով երեխային պառկեցնում է ստոմատոլոգիական աթոռի վրա, հետո բռնում է ոտքերը, ապա ինչ-որ առարկայով վախեցնում փոքրիկին: Այս ամենին ներկա են երկու բուժքույրեր, որոնք չեն էլ փորձում օգնել երեխային:

Դեպքը տեղի է ունեցել Ղազախստանի Ակտաու քաղաքում, միջադեպը ֆիքսել են տեսախցիկները, որոնց մասին բժիշկը հավանաբար մոռացել էր:

Երեխայի մայրն անմիջապես դիմել է ոստիկանություն: Բժիշկը ներողություն է խնդրել և ասել, որ ինքը վատը չի կամեցել փոքրիկին և կոպիտ գործողությունների է դիմել ընդամենը մի նպատակով, որպեսզի հեռացնի երեխայի հիվանդ ատամը:

Այս թեմայով
am