Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է հայտնաբերվել, որն էլ հեռացրել են. որդին մանրամասներ է հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են։ Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նրա որդին` Լևոն Քոչարյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի եւ երեք այլ պաշոտնյաների քրգործով հերթական դատական նիստը։

«Փոքրիկ ուռուցք կար, որը հեռացրին։ Բարեբախտաբար, չարորակ բջիջներ չհայտնաբերվեցին դրա մեջ։ Այժմ հայրս իրեն լավ է զգում, և կներկայանա դատական նիստին` տեղաշարժման որևէ խնդիր չունի»,–ասաց նա։

Այս թեմայով
am