Դնե՞մ ձեզ հայտնի էակի հետ գրագրության որոշ սքրիններ, թե՞ չէ. Աշոտյանը խորհուրդի կարիք ունի

Արմեն Աշոտյանն իր էջում գրում է.

«Մի հարցում ձեր խորհրդի կարիքն ունեմ։

Երբեք չեմ դիմել անձնական գրագրությունից հատվածներ հրապարակելու քայլին։ Մշտապես պահել եմ խաղի չգրված կանոններ։

Բայց կյանքում երբեմն հանդիպում են այն աստիճանի բարոյազուրկ ու ստախոս մարդիկ, որ իրենց իրական կերպարը այլ կերպ բացահայտելու տարբերակներ չեմ գտնում։

Հիմա հարցս. դնե՞մ իմ ծնունդին տանս մուտքի մոտ ինձ նվերներ փոխանցող, իր ծնունդին հրավիրող ու իմ չգնալուց նեղացող, նախկինում եղած լավ հարաբերությունների մասին այլ դրվագներ ունեցող, ձեզ հայտնի էակի հետ գրագրության որոշ սքրիններ թե՞ չէ»։

 

Այս թեմայով
am