Արայիկ Հարությունյանը հայտնեց, թե ովքեր են դրական եզրակացություն տվել աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը. Ծանոթ անուններ կան

Ազատության եթերում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացնելու մասին, նշել է, որ նախարարն ու նախարության աշխատակազմը լուրջ ազդեցություն չունեն. «Ես չէի էլ ցանկանա միջամտել, քանի որ կան մասնագետներ, որոնք լավ գիտեն ոլորտը: Ըստ ոլորտների մենք ձևավորում ենք հանձնախմբեր, որոնք դիտարկելով բոլոր աշխատանքները, գնահատական են տալիս: Դա գեղարվեստական խորհման բան է: Հետո աշխատակազմին հայտնում են այն ամենն, ինչ իրենց պրիզմայով անցել է»:

Կոնկրետ վերոնշյալ ներկայացման մասով ներկայացվել է, որ դա լինելու է 1920 թվականի հեղինակների գործերի ընթերցում, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն. «Մենք պետք է հաշվի առնենք, որ արվեստի մեջ ամեն ինչ կանխատեսել դժվար է: Երբ դրամաշնորհը հավանության է արժանանում, մենք պայմանագիր ենք ստորագրում, իսկ դրանից հետո ըստ իրենց տված ծրագրի ընդունում ենք արդյունքները՝ և՛ բովանդակային, և՛ ֆինանսական: Այս նախագծով, երբ զեկույցը ներկայացնեն, նախարարությունը գնահատական կտա՝ ինչպես մյուս դեպքերում»:

Նախարարը նշել է, որ ինքը շատ փոքր դրվագներ է տեսել ու եզրակացություն տալ չի կարող. «Եթե նույնիսկ ամբողջությամբ տեսած լինեի, զերծ կմնայի գնահատական տալուց, որովհետև դա մասնագետների անելիքն է»:

Կոնկրետ նշյալ ներկայացման մասով դրական եզրակացություն տված հանձնաժողովի անդամներն են ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Կոնսերվատորիայի դոկտոր պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը, Օպերայի երգիչ Լիպարիտ Ավետիսյանը, Գոռ Սուջյանը և էլի մեկ հոգի:

Հարությունյանն արդեն որոշել է, որ դրամաշնորհի կարգը պետք է փոխվի, ինչի արդյունքում գումար հատկացնելուց առաջ նախարարությունը նախ կծանոթանա դրան հավակնող ներկայացումը:

analitik.am

Այս թեմայով
am