Նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա․ Ա. Հովհաննիսյանը՝ «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ  այսօր հրդեհ էր բռնկվել,  ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։

«Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։

Շենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզատարը ևս ՊՆ-ին չի պատկանում»,- գրել է նա։

Այս թեմայով
am