Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ Արցախում մեկնարկել է՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաքը

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ այսօր Արցախում մեկնարկել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաքը: Սկսվել է մեծ թափով, բարձր մակարդակով, ինչպես վայել է գործընթացին, որ կաներ մի հերոսը մյուսի համար:
Առյուծածին ժողովուրդ ենք, հիրավի, ու միշտ կարողանում ենք վտանգավոր ու նեղ պահերին դառնալ միաբռունցք ու միակամ: Այս ստորագրահավաքով ի հայտ են գալիս ազգի գիտակից ուժերը, մտածող զանգվածը, որն արդյունքում պետք է ազատագրի բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր վաղուց կորցրել են խորհելու, կշռադատելու ունակությունը:
Հայոց երկու պետությունների երկու երաշխավորներն են Ռոբերտ Քոչարյանն ու Վիտալի Բալասանյանը, մարդիկ, ովքեր իրենց անցած մարտական և քաղաքական ճանապարհով են ապացուցել իրենց հզոր ու գործնական տեսակը:

 

Այս թեմայով
am