‹‹Ես ներկայիս իշխանություններից բացարձակապես չեմ վախենում››. Արիանա (Արմենուհի) Հովսեփյան

NewsPress.am կայքի հիմնադիր Արիանա (Արմենուհի) Հովսեփյանն իր Մոսկվայի գործարար ընկերոջ հետ որոշել է Հայաստանում և Արցախում բացել բարեգործական հիմնադրամ՝ ‹‹Պարգևիր ժպիտ››:

Այս թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի հետ:

‹‹‹‹Պարգևիր ժպիտ›› բարեգործական հիմնադրամը շեշտը դնելու է Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքներին օգնելու վրա: Սա շատ մեծ ծրագիր է: Բացումը լինելու է Հայաստանում դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը: Մեծ բացում է լինելու, որին ներկա են լինելու թե՛ արտերկրից, թե՛ Հայաստանից հյուրեր: Հետո արդեն Արցախում էլ կլինի բացում, որպեսզի Արցախն էլ տեղեկացված լինի, որ բարեգործական մեծ հիմնադրամ ենք ձեռնարկում: Մեր հիմնադրամը օգտագործելու ենք միջազգային մասշտաբով››,- ասաց Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը:

Անդրադարձ կատարվեց նաև այն փաստին, որ տիկին Հովսեփյանի երկու ֆեյսբուքյան էջերը փակել են, ըստ նրա՝ դա քաղաքական համատեքստում է եղել:

‹‹Ֆեյսբուքով վերջին ժամանակներն ուղիղ եթեր էի մտնում, ասելով, որ թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները մի ամբողջ ժողովրդի պարզապես խաբեցին, իրենց խոստումները չկատարեցին: Շատ սուր քննադատում էի և կոչ էի անում մեր հայ ազգին, որպեսզի չվավերացվի Ստամբուլյան կոնվենցիան, ԼԳԲՏ-ների  մասին էի խոսում և այլ թեմաներով: Եվ հանկարծ իմ երկու ֆեյսբուքյան պաշտոնական էջերը փակվում են: Երկու անգամ էլ փորձ է արվել կայքը կոտրել, բայց չեն կարողացել:

Ես միշտ ասել և ասում եմ, եթե նախկին իշխանություններից չեմ վախեցել, ներկայիս իշխանություններից բացարձակապես չեմ վախենում››,- ասաց Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am