Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բեռնատարների համար փակ է (լրացված)

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ծանրաքաշ  և  կցորդիչով տրանսպորտային միջոցների  համար ավտոճանապարհը փակ է:

Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Այս թեմայով
am