Գիտնականները նշել են թոքերի քաղցկեղից պաշտպանող մթերքները

Դուք կարող եք նվազեցնել թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը ճիշտ ընտրված սննդակարգի շնորհիվ: Այդպիսի եզրահանգման են եկել Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները, գրում է EurekAlert-ը:

Ամերիկացի փորձագետներն իրականացրել են ուսումնասիրություն, որում վերլուծել են 1.4 միլիոն մեծահասակների տվյալները: Պարզվել է, որ նրանք, ովքեր օգտագործել են մեծ քանակությամբ բջջանյութով հարուստ սնունդ, ինչպես նաև բնական յոգուրտներ, ավելի քիչ են տառապել թոքերի քաղցկեղից:

Թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը 33%-ով կրճատվել է, համեմատած նրանց հետ, որոնք սննդակարգում յոգուրտ և բջջանյութով հարուստ սնունդ չեն օգտագործել:

Պաշտպանիչ ազդեցությունը կարող է պայմանավորված լինել այս մթերքներում նախաբիոտիկների առկայությամբ: Այս նյութերն արդյունավետորեն խթանում են աղիների օգտակար միկրոֆլորայի աճը:

Այս թեմայով
am