Գեղեցկության միջազգային մրցույթում Հնդկաստանի ներկայացուցիչը դարձել է «Միսս Կոսմո աշխարհ»

Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդրա Սոմանը դարձել է գեղեցկության միջազգային «Միսս Կոսմո աշխարհ» 2019 (Miss CosmoWorld)  մրցույթի  հաղթող: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մրցույթին, ընդհանուր առմամբ մասնակցել են 24 երկրի ներկայացուցիչներ: Ռուսաստանը մրցույթում ներկայացրել է 26-ամյա Իրինա Կվիտկոն:

Մրցույթի հաղթողը ստանում է դրամական պարգև, ճանապարհորդություն դեպի Իտալիա և նորաձևության ոլորտի մալազիական ընկերության հետ պայմանագիր կնքելու հնարավորություն:

Այս թեմայով
am