Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանը կենդանության նշաններ է ցույց տվել, Aysor.am-ին ասել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արա Մխիթարյանը ձեռքն է շաժել, թարթել աչքը, բայց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր», - ասել է Հովհաննիսյանը։

ՊՆ խոսնակի խոսքով՝ փոխգնդապետը, սակայն, գիտակցություն չունի, չի կարողանում շփվել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում միջադեպ էր տեղի ունեցել, ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանին, ինչի հետևանքով վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Եղեգնաձոր բժշկական կենտրոն», ապա՝ Զինվորական հոսպիտալ։

Այս գործով կալանավորվել են Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն ու վերջինիս եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Միջադեպից օրեր անց հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։

Այս թեմայով
am