«Ջոկեր» ֆիլմն «Օսկար»-ի է առաջադրվել 16 անվանակարգերում

«Ջոկեր» ( Joker ) ֆիլմում համանուն կերպարը փայլուն կերպով մարմնավորում է Խոակին Ֆենիքսը: Սակայն ֆիլմն աչքի է ընկնում ոչ միայն գլխավոր հերոսի դերասանական խաղով:

Micetimes.asia-ն հայտնում է, որ Warner Bros – ը որոշել է Joker-ն առաջադրել «Օսկարի»` գոյություն ունեցող 24-ից 16 անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա (Թոդ Ֆիլիփս), լավագույն ադապտացված սցենար, լավագույն դերասան (Խոակին Ֆենիքս), երկրորդ պլանի լավագույն դերասան (Ռոբերտ դե Նիրո), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Զազի Բից, Ֆրենսիս Քոնրոյ), դերասանական լավագույն խումբ, օպերատորական լավագույն աշխատանք, նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք, լավագույն մոնտաժ, կոստյումների լավագույն դիզայն, լավագույն ձայնային մոնտաժ, լավագույն վիզուալ էֆեկտներ, լավագույն ձայն, լավագույն գրիմ ու վարսահարդարում, լավագույն երաժշտություն:

Քանի որ ֆիլմը բարձր գնահատանքի է արժանացել քննադատների և հեռուստադիտողների կողմից, այն արդեն համարվում է «Օսկարի» առաջիկա մրցավազքում հիմնական ֆավորիտ:

Վերջին 18 տարիների ընթացքում Խոակին Ֆենիքսը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ որպես լավագույն դերասան, բայց մինչ այժմ չի ստացել ցանկալի արձանիկը:

Այս թեմայով
am