‹‹Ստեղծվել է սեռափոխված ‹‹հերոսի›› կերպար. սա հենց ազգը վերացնելու առաջին քայլն է››. Արշակ Զաքարյան

Ծանրամարտիկ, սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի շուրջ խոսակցությունները չեն դադարում: Շատերն անընդունելի են համարում այն փաստը, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 20 միլիոն դրամ է հատկացրել այդ ֆիլմի նկարահամանմանը:
Այս թեմայով MegaNews.am-ը զրուցեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ:
-Պարոն Զաքարյան ի՞նչ եք կարծում, որքանով է տեղին բյուջեիից 20 միլիոն դրամ տրամադրել սեռափոխված անձի մասին ֆիլմ նկարահանելուն:
-Այսօրվա իշխանությունների օրոք նման ֆիլմ նկարահանելն ինձ համար զարմանալի չէ: Նախապատրաստում են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուն: Նման գաղափարների տարածումը, քարոզումն այսօր ‹‹մոդա›› է դարձել:
-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս թեմային ասել է, որ իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու: Դուք ինչպե՞ս եք կարծում:
-Իրենք ոչ մի բանում ցենզուրա չունեն: Իրենք բերեցին հայհոյելու, մեկը մեկին ատելու կուլտուրան և դրանով էլ պարզ է, որ շարունակելու են:
Ցենզուրա չլինելը այլասեռության հիմքն է, դրանով էլ զբաղված է այսօրվա մեր նախարարություն կոչվածը: Օրինակ՝ մարդիկ կան, ովքեր ազգային արժեքների մասին, իրական հերոսների մասին ֆիլմ են ուզում նկարահանել, սակայն որևէ հույս էլ չունեն, որ ինչ-որ տեղից ֆինանասավորում կլինի: Իսկ նման ֆիլմի համար բյուջեիից է գումար տրամադրվում:
Այսօր իշխանությունների համար հերոսի կերպարը փչացնելը դարձել է հիմնական ուղի: Այս ֆիլմը անձամբ Մելինե Դալուզյանի մասին չէ, այլ՝ երևույթի: Ստեղծվել է սեռափոխված ‹‹հերոսի›› կերպար. սա հենց ազգը վերացնելու առաջին քայլն է:
Աննա Բզնունի