Apple ընկերությունը հայտնել է ռեկորդային եկամտի մասին

Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է չորրորդ եռամսյակում ռեկորդային՝ 64 միլիարդ դոլարի եկամտի մասին, որն աճել է 2%-ով և գերազանցել է ընկերության նախկին ռեկորդը՝ նույն ժամանակահատվածի համար: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Նախորդ տարվա համեմատ շահույթը նվազել է 4%-ով և կազմել 13,7 մլրդ դոլար:

Apple-ն այս շաբաթ պատրաստվում է գործարկել նոր հեռուստատեսային ծառայություն և նշում է ծառայությունների ոլորտում եկամուտների զգալի աճի մասին, որը ներառում է երաժշտությունը, թվային վճարումները և ծրագրային արտադրանքները:

Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը հայտարարել է, որ Apple-ը չորրորդ ֆինանսական եռամսյակի համար եկամուտների ամենալավ աճն է գրանցել:

Apple-ի եկամուտը երկրորդ եռամսյակում հասել էր 58 միլիարդ դոլարի, ինչը 5%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Եռամսյակի համար մեկ բաժնետոմսի զուտ շահույթը կազմել է 2,46 դոլար՝ նվազելով 10%-ով:

Այս թեմայով
am