1969 թվականի լքված Lamborghini-ն վաճառվել է 1,6 միլիոն դոլարով (լուսանկարներ)

Հին ավտոտնակում գտնված Lamborghini Miura P400 S ավտոմեքենան վաճառվել է 1,6 միլիոն դոլարով, գրում է Motor 1-ը:

Ավտոմեքենան ներկայացվել է RM Sotheby's-ի աճուրդին և վաճառվել 1,2 ֆունտ ստերլինգով, ինչը կազմում է մոտավորապես 1,6 միլիոն դոլար:

Lamborghini Miura P400 S-ն արտադրվել է 1969 թվականին, իսկ մեքենան վարել են մոտավորապես 29 հազար կիլոմետրից մի փոքր ավելի: Ավտոմեքենան 2 սեփականատեր է ունեցել, իսկ վերջին տարիներն անցկացրել է գերմանական Շվարցվալդ լեռնազանգվածի մոտ գտնվող փոքրիկ գյուղի լքված ավտոտնակում:

Նշվում է, որ սուպերքարը գտնվում է իդեալական վիճակում և երբեք վերանորոգման չի ենթարկվել:

1966-1973 թվականներին թողարկվել է 764 Lamborghini Miura ավտոմեքենա:

 


Այս թեմայով
am