«Պետք է որոշել». Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Հելոուինի համար չորս կերպար է նախատեսել, սակայն դեռևս վստահ չէ չորրորդ կերպարի հարցում (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը երկուշաբթի Twitter-ում խոստովանել է, որ այս տարվա Հելոուինի համար չորս կերպար է նախատեսել, սակայն այդքան էլ վստահ չէ չորրորդ կերպարի հարցում, գրում է Daily Mail-ը:

Տարիների ընթացքում ամերիկահայ աստղը Հելոուինին ներկայացել է տարբերվող ու ինքնատիպ կերպարներով, ներառյալ՝ Victoria's Secret-ի մոդելի, երգչուհիներ Սելենա Քինտանիլյա Պերեսի և Ալիա Հոութոնի, ինչպես նաև Պամելա Անդերսոնի և արքայադուստր Ժասմինի կերպարներով:

Աղբյուրը գրում է, որ 39-ամյա Քիմն իր հելոուինյան կերպարների մասին պատմել է Twitter-ում հետևորդի ուղղած հարցին ի պատասխան. «Քիմ, կարո՞ղ ես մի փոքր ակնարկել, թե այս տարի ի՞նչ կոստյում(ներ) ես կրելու: Կամ դրանք քանի՞սն են լինելու»:

«Մեկը նախատեսված է երեխաների հետ, մյուսը՝ Քանյեի և մեկը՝ միայն ինձ համար»,- գրել է դիմահարդարման մագնատը և հավելել. «Չորրորդը նույնպես կա, բայց վստահ չեմ, որ այս տարի կկրեմ: Պետք է որոշել»:

Հելոուինը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն է, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։ Այն տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինն ավանդաբար տոնում են անգլախոս երկրներում։

20-րդ դարի վերջին գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ երկրներում։

 

Impressive: Kim dressed up as her idol Cher on October 27, 2017 for the Casamigos Halloween party

Stylish: She also dressed up with best friend Jonathan Cheban - she was Pamela Anderson with him as Tommy Lee from their 1999 VMAs look

Wow: The year prior, she dressed up as Cher with Jonathan as Sonny Bono and as Aaliyah and Selena Quintanilla; pictured in October 2017

Another one: Kim was also Madonna with Jonathan as Michael Jackson as well in 2017

Image result for kim kardashian halloween looks

Image result for kim kardashian halloween looks

Image result for kim kardashian halloween looks

Image result for kim kardashian halloween looks

Image result for kim kardashian jasmine

Այս թեմայով
am